«Թուրքիան հապճեպ գործողություններ չի ձեռնարկի` հիմք ընդունելով տարածվող լուրերը: Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ մենք ընդունել ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, նշելով, որ Անկարան ուշադիր հետևում է Ֆրանսիայում հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր երկրորդմանը: Թուրքիայի նախագահը նաև հիշեցրել է Էրդողան-Օլանդ հանդիպումը, որի ժամանակ կողմերը ցանկություն են հայտնել նոր էջ բացել իրենց հարաբերություններում: